Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմաշի հոգեբուժարանի պացիենտներն իրենց խնամելու համար կենսաթոշակի մի մասը տալիս են աշխատակիցներին. ՄԻՊ

Արմաշի հոգեբուժարանի պացիենտներն իրենց խնամելու համար կենսաթոշակի մի մասը 
տալիս են աշխատակիցներին. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշտադիտարկումների ընթացքում Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ և տվյալներ, որ կենսաթոշակ ստացող պացիենտները կենսաթոշակի գումարի մի մասը տալիս են աշխատակիցներին՝ իրենց խնամելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և այդ անձանց կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները: Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ և տվյալներ, որ խնդիրներ ունեցող և կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի գումարի մի մասը պացիենտները տալիս են աշխատակիցներին՝ իրենց պահելու համար»-ասաց Թաթոյանը:

Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել գրություն: ՄԻՊ-ը հույս ունի՝ պարզապես ուսումնասիրություն է իրականացվելու: 

«Մեր իրավասությունների սահմաններում մենք չունենք այն գործիքակազմը, որպեսզի ստուգումներ իրականացնենք: Եվ լուծումն ապահովել ենք այդպես»,-նշեց նա:

Զեկույցը նպատակ չունի գնահատական տալ բժիշկների աշխատանքին, նրանց  ծառայությունների որակին: Այն բացառապես նպատակ ունի վերհանել հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի խնդիրները:

2017-ին հոգեբուժական  կազմակերպություններում իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ: Մշտադիտարկման այցերը կատարվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետների և կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետների՝ իրավաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, բժիշկների և հոգեբույժների կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի համաձայն և հատուկ մեթոդաբանությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am