1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է՝ մարզային հոգեբուժարաններում գիշերային ժամերին հոգեբույժներ չեն հերթապահում

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է՝ մարզային հոգեբուժարաններում 
գիշերային ժամերին հոգեբույժներ չեն հերթապահում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզային հոգեբուժական կազմակերպություններում  հոգեբույժների գիշերային հերթապահություն չի իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բացի Երևանից մարզային հոգեբուժական հաստատություններում գիշերային ժամերի հոգեբույժներ չեն հերթապահում: Իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը բավարար չէ հատկապես այն բաժանմունքներում, որտեղ պահվում են հատուկ խնամքի կարիք ունեցող անձինք: Կարծում եմ՝ անհրաժեշտ են օրենսդրական հստակ փոփոխություններ»,-ասաց Թաթոյանը:

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ կանանց բաժանմունքներում հերթապահել են տղամարդ հսկիչ սանիտարներ: Թաթոյանի կարծիքով՝ դա կանանց արժանապատվություն նվաստացնող և անթույլատրելի է: Այլ իրավիճակներում տղամարդկանց բաժանմունքներում ոչ բոլոր օրերին են ներգրաված տղամարդ սանիտարներ: Դա իրական դժվարություններ կարող է առաջացնել ֆիզիկական զսպման միջոցների կիրառման համար:

Գոյություն չունի հաստիքների նախատեսումը և հաստատումը կարգավորող այնպիսի իրավական ակտ, որը համապարփակ կսահմանի հոգեբույժների, բուժքույրերի և հսկիչ սանիտարների և մյուս մասնագետների աշխատանքների ծավալները: ՄԻՊ-ի կարծիքով՝ կա որոշ հաստիքների անհրաժեշտություն, որոնք նախատեսված չեն:

«Անհրաժեշտ է ամբողջական գնահատման ենթարկել կարիքները, հստակ նախատեսել մասնագետներ՝ անհրաժեշտ հաստիքներ վերլուծությունների հիման վրա: Մարզային հոգեբուժարաններում անհրաժեշտ է վերանայել հոգեբույժների հերթապահության անհրաժեշտությունը, վերանայել բժշկական անձնակազմի վերապատրաստման համապատասխան ծրագրերը՝ հատկապես կապված զսպման միջոցների կիրառության հետ»,-ասաց Թաթոյանը:

2017-ին հոգեբուժական  կազմակերպություններում իրականացվել են մշտադիտարկման այցեր, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ: Մշտադիտարկման այցերը կատարվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետների և կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետների՝ իրավաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, բժիշկների և հոգեբույժների կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի համաձայն և հատուկ մեթոդաբանությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]