1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեղուտի ծրագիրը չի փակվել, այն ժամանակավոր դադարի շրջանում է. Սուրեն Կարայան

Թեղուտի ծրագիրը չի փակվել, այն ժամանակավոր դադարի շրջանում է. Սուրեն 
Կարայան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հույս ունի, որ ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Թեղուտի ծրագիրը կվերագործարկվի: Սուրեն Կարայանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին:

«Թեղուտի ծրագիրը չի փակվել, այլ ժամանակավոր դադարի շրջանում է: Կան տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն, և մենք հույս ունենք, որ այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին Թեղուտը նորից կվերագործարկվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նախարարը նաև հույս հայտնեց, որ այն դադարի ընթացքում, որը վերցրել է Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալեքս» կազմակերպությունը, կլուծվեն բնապահպանական բոլոր խնդիրները, և հանքավայրի շահագործումը կշարունակվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]