Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարչապետը հավատացած է, որ Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում

Վարչապետը հավատացած է, որ Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է իր 
ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: Պատգամավորն իր հարցում հիշեցրեց, որ Լիբանան այցի ժամանակ մի կողմից ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ գործարարները կարող են գալ և ներդրումներ կատարել Հայաստանում, մյուս կողմից՝ երկրի ներսից ազդակներ են գնում այն մասին, թե փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ են լինում: «Այս հակասությունների ֆոնին ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան ներդրումներ բերելը»,- հարց հնչեցրեց Էդմոն Մարուքյանը

«Մենք չենք ասում՝ մեր երկրում բոլոր խնդիրները լուծել ենք, ամեն դեպքում վիճակագրությունը ցույց է տալիս, որ փոքր և միջին բիզնեսն աճել է:  Կառավարությունում մշտապես բիզնես պայմանների լավացման վրա աշխատում ենք, հստակ գիտենք՝ ինչն ենք փոխել, փոխածի որ մասն է հանգեցրել աճի: Ես հավատացած եմ, որ սփյուռքահայության ամեն ներկայացուցիչ կարող է իր մասնաբաժինն ունենալ երկրի զարգացման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ արդյո՞ք վարչապետի թեկնածուի անորոշությունն ինչ-որ ձևով ազդում է  բիզնեսի վրա: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ կան մարդիկ, ովքեր այդ հանգամանքը հաշվի են առնում:

«Մեր խնդիրն է՝ այնպիսի համակարգ ստեղծել, որ անձից կախված բիզնես անել- չանելու երկմտանքը նվազի»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]