Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակը կքննարկի համալսարանի գիտխորհրդի նիստում

Լևոն Մկրտչյանը Շիրակի համալսարանում ստեղծված իրավիճակը կքննարկի 
համալսարանի գիտխորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Շիրակի համալսարանից դասախոսների հեռացման խնդրին և  դրանից հետո ստեղծված լարված իրավիճակին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարը նշեց, որ մարտի 24-ին գնալու է Գյումրի և մասնակցելու է Շիրակի համալսարանի գիտական խորհրդի և հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին՝ հիշեցնելով, որ Շիրակի համալսարանը հիմնադրամ է: «Մենք այնտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել, այնուհետև կատարվել է աուդիտ: Աշխատանքների կազմակերպման բոլոր խնդիրներն այդ նիստի ընթացքում կքննարկվեն: Աշխատանքից ազատելու հարցերը կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով: Եթե եղել են խախտումներ, խորհուրդը կարող է վարչական խորհրդատվության դիմել կամ աշխատանքից ազատված դասախոսները կարող են  դիմել դատարան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Հարցին՝ քանի որ ինքը հայտարարել է, որ սատարում է Շիրակի համալսարանի ռեկտորին, հնարավո՞ր է, որ միակողմանի վերաբերմունք է ցուցաբերել, ինչի արդյունքում այդպիսի իրավիճակ է ստեղծվել, նախարարը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ: Հնարավոր է, որ նման հայտարարություններով փորձում են ինձ ներքաշել այդ կոնֆլիկտի մեջ, սակայն ես աշխատանքային հարաբերություներից բացի որևէ այլ հարաբերություն չունեմ»:

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին աշխատանքից հեռացնելուց հետո կրքերը համալսարանում չեն հանդարտվում: Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատելու բուհի ռեկտորի որոշման բողոքում են ուսանողները: Սկսվել է ստորագրահավաք ռեկտորի հրամանի դեմ։ Ուսանողները պահանջում են բեկանել մարտի 15-ի որոշումն ու աշխատանքի վերադարձնել դասախոսներին: Դասախոսներն էլ շարունակում են պնդել, որ իրենք աշխատանքից ապօրինի կերպով են ազատվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]