1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Կատալոնիայի 260 քաղաքական գործիչների

Իսպանիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Կատալոնիայի 260 քաղաքական գործիչների

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի այսպես կոչված անկախության հայտարարումից ի վեր 260 քաղաքական գործիչների Է հեռացրել պաշտոններից, որոնք աշխատում Էին ինքնավար հանրակցության կառավարությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:

«Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերան վարչապետ Մարիանո Ռախոյին մեղադրել Է այն բանում, որ նա «ստել Է խորհրդարանում», պնդելով, որ պետական բյուջեից ոչ մի եվրո չի ծախսվել այսպես կոչված «գործընթացի»՝ Կատալոնիայի նախկին իշխանությունների՝ Իսպանիայից ինքնավարության անջատվելուն միտված մի շարք քայլերի վրա:

Հարկային ծառայությունը հետաքննության ընթացքում հաստատել Է, որ անկախության շուրջ հանրաքվեի անցկացման համար փող Է տրամադրվել այդ թվում պետբյուջեից: Նախնական տվյալներով՝ խոսքը 2,2 մլն եվրո գումարի մասին Է:

Կատալոնիայում Մադրիդի ուղղակի կառավարման սահմանման պահից անցած 120 օրվա ընթացքում իրենց պաշտոններից զրկվել են 260 մարդ, հայտնել Է Սանտամարիան՝ Պատգամավորների կոնգրեսում պատասխանելով Ռիվերայի հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]