Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիգերիայում զինյալներն ազատ են արձակել առեւանգված 110 աշակերտուհիներից 76-ին

Նիգերիայում զինյալներն ազատ են արձակել առեւանգված 110 աշակերտուհիներից 76-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել 110 նիգերիացի աշակերտուհիներից 76-ին, որոնց առեւանգել Էին փետրվարի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Նիգերիայի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը:

Գերատեսչության ղեկավար Ալհաջի Լայի Մոհամեդը հայտարարել Է, որ իշխանություններին հաջողվել Է դպրոցականներին առանց նախապայմանների ազատել ոչ պաշտոնական ուղիներով գործադրված ջանքերի եւ «երկրի բարեկամներից մի քանիսի» օգնության շնորհիվ:

Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ խմբավորման զինյալները 110 աշակերտուհիների են առեւանգել Նիգերիայի Յոբեի նահանգի դպրոցներից մեկում: Նրանց գտնելու համար Նիգերիայի ռազմաօդային ուժերը գործի են դրել լրացուցիչ ավիամիջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]