Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

87-ամյա տատիկը Համացանցը հմայել Է Paint -ով նկարված գլուխգործոցներով

87-ամյա տատիկը Համացանցը հմայել Է Paint -ով նկարված գլուխգործոցներով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեց իսպանուհին ակտիվորեն բաժանորդներ Է հավաքում սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Paint-ով արված նկարները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Mundo-ն:

Կոնչա Գարսիա Զաերա (Concha Garcվa Zaera) անունով թոշակառու կինն սկսել Է նկարել շուրջ 12 տարի առաջ, երբ երեխաները նրան անձնական համակարգիչ են նվիրել: Իսպանուհու խոսքով՝ ինքը խնամում Էր հիվանդ ամուսնուն եւ չԷր կարող երկար ժամանակ բացակայել, ուստի ցանակացել Է նոր հոբբի յուրացնել: «Սկզբում նկարում Էի ոչ մեծ օբյեկտներ. նախ տուն, երկրորդ օրը ես ավելացրի սարը: Քայլ առ քայլ ավելացնում Էի մանրամասներ, եւ, վերջ ի վերջո, շատ գեղեցիկ բան ստացվեց»,- պատմել Է Զաերան:

Նախ նկարչուհին նկարները հրապարակում Էր Facebook-ում, սակայն թոռնուհիները նրան խորհուրդ են տվել վերակողմնորոշվել դեպի Instagram-ը: Դեռ մարտի 9-ին Զաերայի Էջում շուրջ 300 բաժանորդ կար, դրա փոխարեն 11 օր անց թոշակառու կնոջ նորացումներին սկսել Է հետեւել 108 հազար մարդ:

Զաերան նշել Է, որ մեկ նկարի համար պահանջվում Է շուրջ երկու շաբաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]