Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԻՊ-ն ստանձնեց Քաբուլում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, որը 29 մարդու կյանք Է խլել. Tolo News

ԻՊ-ն ստանձնեց Քաբուլում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը, որը 29 մարդու կյանք Է խլել. Tolo News

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 29 մարդ Է զոհվել, եւս 52-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ին Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է Քաբուլի արեւմտյան մասում, շիաների սրբավայրի մերձակայքում, որտեղ բնակիչները հավաքվել Էին՝ տոնելու Նովրուզ: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Էր պայթյունի հետեւանքով 26 զոհվածների եւ 18 տուժածների մասին: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]