Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագիր

Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 21-ի նիստում հաստատեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսը սկսել է հրատարակվել 1944 թ-ից: Ավանդաբար ամսագրի գլխավոր խմբագիրը եղել է ակադեմիայի նախագահը` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: 2004թ-ից  ամսագրի գլխավոր խմբագիրը ակադեմիկոս Վանիկ Զաքարյանն էր: Ներկայացնելով Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը  «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը նշեց, որ, Ռադիկ Մարտիրոսյանին  «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրելով, կպահպանվի ամսագրի` ակադեմիայի նախագահի կողմից ղեկավարվելու ավանդույթը: Նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին ակադեմիկոս Վանիկ Զաքարյանին հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար

Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահն է 2006թ-ից: 2016թ-ին նա ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, 2018թ-ին` Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:

Ռադիկ Մարտիրոսյանն ավելի քան 200 գիտական աշխատանքի, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված 2 մենագրության հեղինակ է:

 Ակադեմիկոս Մարտիրոսյանի գիտակազմակերպական ու մանկավարժական գործունեությունն արժանացել է Խորհրդային Միության, Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարական բարձր պարգևների: Նա պարգևատրվել է  «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Հոկտեմբերյան հեղափոխություն», «Պատվո նշան», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշաններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]