Կիեւը դուրս եկավ ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ծրագրից
15:48, 21 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախարարների կաբինետը խզել Է 2011-2020 թվականներին Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության ծրագիրը: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության թղթակիցը, այդ մասին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը՝ ելույթ ունենալով կառավարության մարտի 21-ի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարների կաբինետը, մասնավորապես, կասեցրել Է այդ փաստաթղթի գործողությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել Է՝ սահմանված կարգով իրազեկել Ռուսաստանի կառավարությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում