1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն այս պահին նպատակահարմար չի համարում

Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն այս 
պահին նպատակահարմար չի համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումն  այս պահին նպատակահարմար չի համարում: Նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի ատոմակայանը ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելու դեպքում: Որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո մասնագետները կարող են որոշել, թե որքան կյանք կարող է ունենալ և որքան ժամանակ կարող է շահագործվել երկրորդ էներգաբլոկը: Կառուցել նոր էներգաբլոկ, երբ  ունենք գործող էներգաբլոկ, որը կարելի է անվտանգ և անխափան շահագործել ևս որոշակի ժամանակահատված, այս պահին նպատակահարմար չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին:

Նախարարն ընդգծեց, որ միջուկային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են: Նրա խոսքով՝  եթե 5 տարի առաջ այլընտրանք կար ընդամենը երկու տեխնոլոգիաների միջև, ապա այսօր առնվազն 5 այլընտրանք կա, որոնցից յուրաքանչյուրը կիրառելի է մեր համակարգում, դրանցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է, շատ ավելի անվտանգ է, ավելի հուսալի է: «Հետևաբար, կառավարության որոշումը եղել է պարզ՝ գործող էներգաբլոկը շահագործել այնքան, որքան ռեսուրս այն ունի անվտանգ շահագործման համար, իսկ շահագործման ժամկետը որոշելուց հետո նոր քննարկել, թե երբ կկառուցենք նոր էներգաբլոկը և ինչ տեխնոլոգիայով»,- եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]