Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս գտնվող երկիր է համարում

Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս գտնվող երկիր է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն  Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանը դիտարկում է մի երկիր, որը քաղաքականությունը վարում է 21-րդ դարի քաղաքակրթական նորմերից իրեն դուրս դնելով: «Ադրբեջանում մարդասպանությունը կամ զուտ հայի սպանությունը, նախ եւ առաջ, հերոսացվում է, ինչը բնորոշ է նացիստական պետությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանական մանկապարտեզում հայատյացություն սերմանող դաստիարակչուհու դասի տեսանյութին, Ալավերդյանն ասաց, որ նման քաղաքականություն այդ երկիրը միշտ է վարել եւ ողջունեց Արցախի կողմից արված պատասխան տեսանյութը: «Մենք պետք է մեր քաղաքականությունը համապատասխանեցնենք այս ագրեսիվ մարդատյաց քաղաքականությանը եւ սթափ վերաբերվենք այդ ամենին»,-նշեց բանախոսը:

Լարիսա Ալավերդյանը փաստեց. միջազգային հարթակներ կան, որտեղ այլատյացությունը, դաժանությունը, խոշտանգումները հստակ քննադատվում են նաեւ պետական մակարդակում: Նա, անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմին, հավելեց, որ այն  այդպես էլ համարժեք պատասխան չգտավ: «Հայաստանն այդպես էլ  չդիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարտի սկզբին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական մանկապարտեզում երեխաներին սովորեցնում են, որ հայերն իրենց թշնամիներն են։

Արցախի ՄԻՊ-ը պատասխան տեսանյութ է հրապարակել, որտեղ Ստեփանակերտի մանկապարտեզի երեխաներն ասում են, որ իրենց թշնամիները մուլտֆիլմի հերոսներն են:

Տեսանյութի վերջում երեխաները ուղերձով դիմում են ադրբեջանցի տղային՝ Յունիսին, ով հայերին իր թշնամին էր համարում. «Յունիս, դու իմ թշնամին չես, ես քո թշնամին չեմ»,-ասել են արցախցի փոքրիկները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]