Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանում ՀՀ դեսպանությունում Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

Լիբանանում ՀՀ դեսպանությունում Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարների 
ցուցահանդես է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի պատմության թանագարանի համատեղ կազմակերպմամբ մարտի 20-ին դեսպանությունում տեղի ունեցավ «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Երևան քաղաքի 2800-ամյա և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
Ցուցահանդեսին ներկա էին Բեյրութի քաղաքապետարանի խորհրդի անդամներ՝ Արամ Մալյանը և Հակոբ Թերզյանը, Լիբանանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ,  քաղաքական գործիչներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության ինստիտուտների տնօրենները, պրոֆեսորներ, դոկտորներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, դեկաններ, ՀՀ-ից ժամանած այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, նշելով, որ ցուցահանդեսի խորագիրը իր մեջ մեծ խորհուրդ է ընդգրկում, այն ի ցույց է դնում նորագույն շրջանում հայ պետականության շարունակակությունը: Դեսպանը փաստեց, որ Երևանը իրավամբ համայն հայության մայրաքաղաքն է, բոլորիս հավաքական իղձերի մարմնավորման վայրը:
Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նախ ընթերցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, ապա ներկայացրեց ցուցահանդեսի թվով 100 լուսանկարների բովանդակության և պատմության մասին մանրամասները:
Այնուհետև դեսպանության հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագիտական կցորդ Վլադիմիր Պողոսյանը ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը:
Միջոցառման ավարտին Երևանի պատմության թանգարանի աշխատակազմը հյուրերին ներկայացրեցին լուսանկարների և մայրաքաղաքի պատմության վերաբերյալ տեղեկատվություն:
«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը Երևանի 2800 ամյակին նվիրված առաջին ցուցահանդեսն է արտերկրում և Հայաստանում: Շրջիկ ցուցահանդեսը Երևանի քույր քաղաք Բեյրութից հետո տարվա ընթացքում կներկայացվի նաև Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Փարիզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]