Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 11 ներկայացուցչի

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի 11 ներկայացուցչի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 11 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 4-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 244 տնտեսվարող, 175-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: 

ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների

  1. «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՍՊԸ
  2. «ԴԻ ԷՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ
  3. «ՎՎ ՄԵՏԱԼ ԹՐԵՅԴ» ՍՊԸ
  4. ««ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
  5. «ՀԻԼԿՈ» ՍՊԸ
  6. «ԱԴՎԵՆՏՈՒՐԵՍ» ՍՊԸ
  7. «ԼԻՆԿ ՏՈՒՐ ԷՅՐ» ՍՊԸ
  8. «ԹԱՔՍՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ
  9. «ՆԵԿԱ» ՍՊԸ
  10. «ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
  11. ԱՐՄԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՁ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]