1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրաքում ավելի քան 3 հազար մարդ Է մահապատժի դատապարտվել ԻՊ-ի հետ կապերի համար

Իրաքում ավելի քան 3 հազար մարդ Է մահապատժի դատապարտվել ԻՊ-ի հետ կապերի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտավորապես 19 հազար մարդ Է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:

Բացի այդ, 2013 թվականից 3 հազար մեղադրյալներ իրաքյան իշխանությունների կողմից դատապարտվել են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: Հունվար ամսվա տվյալների համաձայն, որոնք AP-ին տրամադրել են անունները չնշված իրաքցի պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ երկրում ձերբակալվել Է 27 հազար 849 մարդ: Նրանցից մոտավորապես 8 հազարը կալանքի տակ են գտնվում 2013-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում ահաբեկչական գործունեության մեջ մեղադրանքով:

Եվս մի քանի հազար մարդ ազատազրկվել Է այն գործողություններից հետո, որոնք անցկացվել են դաշնային իրավապահպան մարմինների, զինծառայողների, ինչպես նաեւ քուրդ աշխարհազորայինների կողմից: AP-ն նշում Է, որ ձերբակալվածներից շատերը երկար ժամանակ սպասում են դատքննության սկսվելուն, ինչն ակնհայտ Է դարձնում մեծ թվով քննիչների եւ դատավորների սուր անհրաժեշտությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]