Քաբուլում ահաբեկչության զոհ Է դարձել առնվազն 26 մարդ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 26 մարդ Է զոհվել, եւս 18-ը՝ վերքեր ստացել մարտի 21-ի պայթյունի հետեւանքով, որը Քաբուլում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացվել Է պետական համալսարանի եւ Ալի-Աբադ հիվանդանոցի մերձակայքում Նովրուզը տոնող բազմության մեջ:
Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտնել Է Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միեւնույն ժամանակ Քաբուլի երրորդ ոստիկանական տեղամասի պետ Աբդուլհամիդ Չաքարին Tolo News հեռուստաալիքին հայտնել Է, որ ահաբեկչական գործողության համար օգտագործվել Է ականապատված ավտոմեքենա: Պայթյունի վայրը շրջափակված Է ուժային կառույցների աշխատակիցների կողմից:
«Շտապ գնության» ծածկակառքերը ահաբեկչության վայրից դուրս են բերում տուժածներին: Երկրում գործող ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում