Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա. դաունի համախտանիշի միջազգային օրն է

Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական 
վիճակագրություն չկա. դաունի համախտանիշի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաունի համախտանիշի միջազգային օրը նշում են մարտի 21-ին: Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, գենետիկ Արտյոմ Գասպարյանն ասաց, որ հիվանդությունն իրենից ներկայացնում է քրոմոսոմային շեղում եւ ոչ ոք եւ ոչինչ դրա առաջացման համար «մեղավոր» չէ: «Հայաստանում 8, 12 եւ 17 շաբաթական հղիների շրջանում սքրինինգ թեստեր են իրականացվում, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ կա՞ այդ շեղումը, թե ոչ»,-հավելեց նա:

Գասպարյանի խոսքով` դաունի համախտանիշի սքրինինգ թեստեր հղիության ընթացքում կարող են անցնել բոլոր տարիքի կանայք: «Ծառայությունը վճարովի է եւ արդեն որոշ հիվանդանոցներում մտել է պարտադիր ընթացակարգի մեջ»,-ասաց բժիշկը:

Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր է ընտրված ոչ պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր:
   Անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունը 1866 թվականին առաջին անգամ նկարագրեց այդ սինդրոմը, որը հետագայում կոչվեց իր անվամբ:
      Դաունի համախտանիշով երեխաների մոտ առկա են բարձրագույն նյարդային գործունեության փոփոխություն` մտավոր հետամնացության տարբեր մակարդակների տեսքով: Երեխաները, չնայած արտաքին ֆիզիկական նշանների,, ունեն զարգացման որոշակի ներուժ: Հետևաբար, երեխայի զարգացման բազմակողմանի խթանումը և վերականգնողական միջոցառումները կարող են որոշակի դրական արդյունք տալ:
   Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսիք են, օրինակ, սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]