Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի տեղակալի գլխավորած 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը մարտի 21-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների քննչական կոմիտեների միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցության մակարդակը, կարևորել միջազգային իրավական օգնության շրջանակներում քննչական հանձնարարությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ  իրականացվող  աշխատանքների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդգծել է առանձին հանցատեսակների դեմ պայքարի փորձի փոխանակման կարևորությունը և այդ համատեքստում կարևորել համատեղ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների անցկացումը։

Տիկին Լեոնենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու փաստել ձևավորված համագործակցության զարգացնելու անհրաժեշտությունը։

ՌԴ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով՝ մասնակցելու «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]