Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ավիաընկերությունները հազարավոր չվերթեր են չեղարկել սպասվող ձնամրրիկի պատճառով

ԱՄՆ-ում ավիաընկերությունները հազարավոր չվերթեր են չեղարկել սպասվող ձնամրրիկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում մարտի 21-ին գրեթե 40 սանտիմետր ձյուն Է սպասվում. քաղաքում կմոլեգնի վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ փոթորիկն Ատլանտիկայից, եւ ավիաընկերությունները վաղօրոք ավելի քան 3 հազար չվերթեր են չեղարկել հյուսիսարեւելյան նահանգների օդանավակայաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

FlightAware-ի տվյալներով՝ Լա Գուարդիա եւ Նյուարք միջազգային օդանավակայաններում չեղարկվել Է չվերթերի ավելի քան երկու երրորդը, Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում՝ մոտ կեսը: Նաեւ կտուժեն Ֆիլադելֆիան, Բոստոնը, Վաշինգտոնը եւ Կոլումբիայի օկրուգը:

Շատ ավիաընկերություններ, ներառյալ American-ը, Delta-ն, United-ը եւ JetBlue-ն, չեղարկված չվերթերի տոմսերի փոխանակում են թույլատրել՝ առանց տուգանքի՝ մինչեւ մարտի 25-ը թռիչքի օրվա հետաձգմամբ: Ջերմաստիճանը կարող Է իջնել զրոյից ցած, սպասվում են քամու պոռթկումներ ժամում մինչեւ 40 – 45 մղոն (վայրկյանում 18 – 20 մետր), գրում Է The New York Post -ը: Հնարավոր Է առափնյա շրջանների հեղեղում:

Նյու Յորքում եւ նրա արվարձաններում մարտի 21-ին բոլոր դպրոցները փակ կլինեն: Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն Է հայտարարված, մարտի 21-ին առեւտրային տրանսպորտի երթեւեկության արգելք Է գործում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]