1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մայիսին կանցկացնեն Max Thunder համատեղ ռազմաօդային վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:

«Երկօրյա զորավարժությունների նպատակը, որոնք կմեկնարկեն մայիսի 11-ին, դաշնակիցների մարտական հմտությունների կատարելագործումն Է»,-ասված Է հակիրճ հաղորդագրության մեջ: Max Thunder վարժանքները, սկսած 2009 թվականից, տարեկան երկու անգամ անցկացվում են ռազմաօդային ուժերի գործողությունների հարավկորեական հրամանատարության եւ ԱՄՆ-ի յոթերորդ օդային բանակի հրամանատարության կողմից: Այս անգամ դրանց կմասնակցեն շուրջ 100 ինքնաթիռներ, այդ թվում՝ հարավկորեական F-15K-եր եւ ամերիկյան F-16-եր:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել Է, որ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները, որոնք կասեցվել Էին Փհենչհանում Օլիմպիական խաղերի ընթացքում: Ծրագրվում Է, որ Foal Eagle վարժանքներին կմասնակցեն ԱՄՆ-ի 11,5 հազար զինծառայողներ եւ մինչեւ 290 հազար հարավկորեացի զինվորականներ: «Մեր համատեղ գործողությունները միտված են պաշտպանությանը, Հյուսիսային Կորեան չպետք Է դրանք որպես սադրանք դիտի»,- հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչը՝ ծովային հետեւակի գնդապետ Քրիստոֆեր Լոգանը: Մինչդեռ ԿԺԴՀ-ն հայտարարում Է, որ ամերիկա-հարավկորեական շարունակական զորավարժությունները սադրիչ բնույթ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը՝ REUTERS-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]