1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սարկոզին շարունակում Է ցուցմունքներ տալ Նանտերում. AFP

Սարկոզին շարունակում Է ցուցմունքներ տալ Նանտերում. AFP

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը մարտի 20-ին կալանքի տակ Է վերցվել 2007 թվականին Լիբիայի կողմից իր նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով հարցաքննության ենթարկվելու համար, մարտի 21-ին վերադարձել Է Նանտեր, որտեղ շարունակելու Է ցուցմունքներ տալ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը (AFP): Անցած գիշեր Սարկոզին անցկացրել Է Փարիզի 16-րդ օկրուգում գտնվող իր տանը: Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի նախկին նախագահի ավտոմեքենան առավոտյան ժամանել Է Նանտեր, որտեղ գտնվում Է Կոռուպցիայի, ֆինանսական եւ հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչության գրասենյակը: Ֆրանսիայի օրենքների համաձայն, Սարկոզիի նկատմամբ կալանքը կարող Է տեւել 48 ժամ, ինչից հետո նրան կա՛մ պետք Է մեղադրանք առաջադրեն, կա՛մ ազատ արձակեն առանց մեղադրանքներ առաջադրելու:

Նիկոլա Սարկոզին ոստիկանության կողմից բերման Է ենթարկվել մարտի 20-ին եւ հարցաքննության տարվել իր մերձավոր օգնականներից մեկի՝ Բրիս Օրտեֆյոյի հետ միասին, որը նրա նախագահության օրոք մի քանի հանգուցային նախարարական պաշտոններ Է զբաղեցրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]