Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տոկիոյում Լավրովին ծննդյան օրը տորթ են նվիրել ֆուտբոլի գնդակի տեսքով

Տոկիոյում Լավրովին ծննդյան օրը տորթ են նվիրել ֆուտբոլի գնդակի տեսքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ծննդյան օրն անցկացնում Է Տոկիոյում, որտեղ գտնվում Է աշխատանքային այցով: Մարտի 21-ին լրացել Է նրա 68-ամյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ինչպես ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է Facebook-ի իր Էջում, Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տարո Կոնոն «ջերմորեն շնորհավորել Է ռուս պաշտոնակցին՝ աշխատանքային լանչն ավարտելով տոնական տորթով՝ ֆուտբոլի գնդակի տեսքով»:

Լավրովը պարտքի տակ չի մնացել եւ ճապոնացի նախարարին նվիրել Է ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, որն ամռանն անցկացվելու Ռուսաստանում: Լավրովը հայտնի Է ֆուտբոլի նկատմամբ իր սիրով: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը «Սպարտակ» մոսկովյան ակումբի երկրպագուն Է եւ, ինչպես ինքն Է ասել, ջանում Է շաբաթական գոնե մեկ անգամ ֆուտբոլ խաղալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]