1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Բարի գալուստ» զրուցարան-աղբյուրում հացկերույթի ժամանակ դանակահարություն է գրանցվել

«Բարի գալուստ» զրուցարան-աղբյուրում հացկերույթի ժամանակ դանակահարություն է 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում մարտի 20-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոդխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը ժամը 20.00-ին, Ակներ թաղամասի հրապարակից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժամը 15.00-ի սահմաններում Ակներ թաղամասի մոտ գտնվող «Բարի գալուստ» զրուցարան-աղբյուրում հացկերույթի ժամանակ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, սեղանի վրայից վերցնելով դանակը, մեկ անգամ հարվածել է Արսեն Մ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]