Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արեւելյան Գութայում երրորդ հումանիտար միջանցքն Է գործարկվել սիրիացիների համար

Արեւելյան Գութայում երրորդ հումանիտար միջանցքն Է գործարկվել սիրիացիների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արեւելյան Գութայի շրջանում սկսել Է գործել երրորդ հումանիտար միջանցքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ, որը տարածել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Նշվում Է, որ ահաբեկիչներից ազատագրված Սակբա եւ Քաֆեր-Բաթնա բնակավայրեր Է հասցվել հումանիտար օգնություն, այնտեղ են վերադառնում խաղաղ բնակիչները: Մինչեւ մարտի 21-ը Արեւելյան Գութայում գործում Էր երկու հումանիտար միջանցք: Դրանցից մեկն անցնում Է Մուհայյամ ալ Վաֆեդին բնակավայրով, երկրորդը նախատեսված Է Արբիլ, Խազե, Սակբա բնակավայրերից խաղաղ բնակչության դուրս գալու համար:

Փետրվարի վերջից դրանցով կարողացել Է զինյալների կողմից վերահսկվող տարածքներից հեռանալ ավելի քան 80 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]