Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող բանկի նախագահը ձերբակալվել է ԱՄՆ-ում  

Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող բանկի նախագահը ձերբակալվել է 
ԱՄՆ-ում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայում գործող և Ադրբեջանի նախագահական ընտանիքին պատկանող Pilatus բանկի ղեկավարին ԱՄՆ-ում 125 տարվա ազատազրկում է սպասվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն՝ հղում անելով հեղինակավոր Reuters-ին:

Մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիան Pilatus  բանկի վերաբերյալ հոդվածում հայտնել էր, որ Բանկի դեպոզիտների 60 տոկոսը պատկանում են Ադրբեջանի ալիևյան նախագահական ընտանիքին և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին:

Լրագրողը նաև տեղեկացրել էր, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի կնոջը պատկանող ընկերությանը:

Լրագրող Դաֆնա Գալիցիան 2017 թ. հոկտեմբերին սպանվել է Մալթայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]