Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-ին՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 23-24-ը՝ 18-23 մ/վ արագությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]