Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հանդիպում» հայկական տեքստիլի հետ. «TextilLegProm»-ը միջազգային մատակարարների համար օր է նշանակել

«Հանդիպում» հայկական տեքստիլի հետ. «TextilLegProm»-ը միջազգային 
մատակարարների համար օր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ թեթև արդյունաբերության ոլորտի 5 ընկերություն միասնական տաղավարով մարտի 20-23-ը Մոսկվայում մեր երկիրը ներկայացնում են «TextilLegProm» միջազգային ցուցահանդեսում։ «ՏեքստիլԼեգՊրոմը» տարեկան 2 անգամ անցկացվող տոնավաճառ-ցուցահանդես է, որտեղ աշխարհի 25 երկրից ավելի քան 2000 ընկերություն ներկայացնում է տեքստիլ արտադրանք և թեթև արդյունաբերության սարքավորումներ։ Այն իր 42 000 քմ տարածքով համարվում է աշխարհի ամենամեծ 50 ցուցահանդեսային միջոցառումներից մեկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից,  «TextilLegProm»-ը միջազգային մատակարարների, միջին և խոշոր գնորդների համար հայաստանյան արտադրողների հետ բիզնես հանդիպում է կազմակերպել, որին «Լենտեքս», «Ալեքս տեքստիլ», «Արշալույս», «Մոսինի» և «Սարտոն» ընկերությունները կներկայացնեն արտադրական կարողությունները և արտահանման ենթակա նմուշները։ Բացի այդ, 50-րդ հոբելյանական ցուցահանդեսի կատալոգը կներկայացնի Հայաստանի տեքստիլ ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները։

«Որևէ երկրի արտադրողների հետ հատուկ հանդիպման կազմակերպումը բացառիկ միջոցառում է միջազգային էքսպոյի շրջանակում, որը հայաստանյան արտադրողների բանակցային հնարավորությունները պարզապես բազմապատկում է։ Վստահաբար, որոշիչ է եղել հայաստանյան տեքստիլ ոլորտի արագ աճն ու արտահանման ներուժը»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«ՏեքստիլԼեգՊրոմը» գործնական պայմանավորվածությունների արդյունավետ հարթակ է. անցած տարվա 2 ցուցահանդեսների ընթացքում հայաստանյան արտադրողներն ավելի քան 730 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]