Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փհենյանը, Վաշինգտոնը եւ Սեուլը կարող են եռակողմ գագաթնաժողով անցկացնել. Մուն Չժե Ին

Փհենյանը, Վաշինգտոնը եւ Սեուլը կարող են եռակողմ գագաթնաժողով անցկացնել. Մուն Չժե Ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ղեկավարները կարող են եռակողմ հանդիպում անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է Սեուլում՝ միջկորեական գագաթնաժողովի նախապատրաստման կոմիտե կատարած այցելության ընթացքում:

«Հյուսիսի եւ Հարավի ղեկավարների գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների բանակցությունների անցկացումը ինքնին պատմական իրադարձություն կդառնա: Եվ, կախված դրանց արդյունքից, հետագայում կարող Է կայանալ Հյուսիսի, Հարավի եւ ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը»,-նշել Է Մուն Չժե Ինը: YLE ֆիննական պետական հեռուստառադիոընկերությունը մարտի 20-ին հայտնել Է, որ Ֆինլանդիայի պետխորհրդի՝ Հելսինկիի մերձակա նստավայրում տեղի Է ունեցել ԱՄՆ-ի, ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի դիվանագետների առաջին հանդիպումը:

Նշվել Է, որ հանդիպմանը յուրաքանչյուր կողմից մասնակցել Է վեցական մարդ: Հյուսիսային Կորեայի կողմից բանակցություններին մասնակցել Է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ԱՄՆ-ի հետ կապերի բաժնի փոխղեկավար Չո Կան Իլը: Սպասվում Է, որ բանակցությունները կշարունակվեն մարտի 21-ին: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Տիմո Սոյնին նշել Է, որ հանդիպմանը չի քննարկվել ԿԺԴՀ-ի միջուկազերծան հարցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]