Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Դավիթ Հարությունյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Դավիթ Հարությունյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական 
համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիյան Ըրլունին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արդարադատության նախարարը շնորհավորել է դեսպանին Չինաստանի նախագահի վերընտրման կապակցությամբ և ընդգծել, որ հայ-չինական բարեկամությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանը դեսպան Ըրլունի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման և էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագրերի կնքման հնարավորություններին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և հրավիրել մասնակցելու 2018 թվականին Պեկինում կայանալիք միջազգային իրավական համաժողովին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]