Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախագահը միջազգային պայմանագրերը կհաստատի, կկասեցնի կամ կդադարեցնի միայն կառավարության առաջարկի հիման վրա

Նախագահը միջազգային պայմանագրերը կհաստատի, կկասեցնի կամ կդադարեցնի 
միայն կառավարության առաջարկի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահն այսուհետև միջազգային պայմանագրերը կկարողանա հաստատել, կասեցնել կամ դադարեցնել միայն կառավարության առաջարկի հիման վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 9 պատգամավոր:

Օրենքի ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով և ունի երկու հիմնական ուղղվածություն: Առաջին ուղղվածությունը հենց համապատասխանեցումն է Սահմանադրությանը, երկրորդը՝ միջազգային իրավապայմանագրային հարաբերություններում ձեռք բերած փորձի հիման վրա կնքման ընթացակարգերի բարելավումն է:

Ազգային ժողովի կողմից ընդունված միջազգային պայմանագրի վավերացումը, կասեցումը և չեղյալ հայտարարումն այսուհետև լինելու է օրենքով, իսկ նախկինում դա տեղի էր ունենում Ազգային ժողովի որոշմամբ: Նախագահի կողմից միջազգային պայմանագրի հաստատումը, կասեցումը կամ դադարեցումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա:

Սահմանվել է կարգավորում վերպետական միջազգային կազմակերպություններին հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, փոփոխման, կասեցման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]