Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարեւորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]