Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռի ՏՈՒ 134Ա օդանավը կանցնի Պետգույքի կառավարման վարչությանը

ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռի ՏՈՒ 134Ա օդանավը կանցնի Պետգույքի 
կառավարման վարչությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը հանել ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվեկշռից և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում: 

Ըստ հիմնավորման, 2018 թվականի փետրվարի 9-ին Պետգույքի կառավարման վարչություն է մուտքագրվել ՀՀ Նախագահի 2018 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» N ՆԿ-16-Ա կարգադրությունը՝ համաձայն որի 1977 թվականի արտադրության 483 մլն 394 հազար դրամ սկզբնական արժեքով ՏՈՒ 134Ա ԵԿ-65072 օդանավը (գործարանային համարը՝ 49972) հանվել է «ՀՀ Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից՝ Պետգույքի կառավարման վարչությանն ամրացնելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]