Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է ՏԱԱԿ-ի ուսումնական կենտրոն և ՃԿԱԿ-ի հոգեբանական ծառայություն

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է ՏԱԱԿ-ի ուսումնական կենտրոն և ՃԿԱԿ-ի հոգեբանական 
ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 20-ին այցելել է ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում գործող ուսումնական կենտրոն և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայություն։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում գործում է ուսումնական կենտրոն, որտեղ պարբերաբար վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ են կազմակերպվում արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող մասնագետների համար:

Մարտի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեցին ուսումնական կենտրոնում իրականացված բարեփոխումները: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում կահավորվել է նոր լսարան՝ նախատեսված շուրջ 20 ունկնդրի համար: Լսարանը վերանորոգվել է ու հագեցվել ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:

Դասընթացներն անցկացվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որով կենտրոնը լիազորված է մշակել ուսումնամեթոդական ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման աշխատանքները:

Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են ունկնդիրներին հարմար ժամանակացույցով, որպեսզի գործող մասնագետները չկտրվեն արտադրական գործընթացից: Հիմնական թեմաներն են տարբեր արտադրական վտանգավոր օբյեկտների կառուցվածքը և անվտանգ շահագործման կանոնները: Առաջիկայում նախատեսվում է նաև կազմակերպել հեռավար (առցանց) ուսուցում:

Նույն օրը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը եղավ նաև ՃԿԱԿ հոգեբանական ծառայությունում, որը բոլորովին վերջերս վերազինվել է ժամանակակից բարձրակարգ մասնագիտացված գույքով և սարքավորումներով` աուդիովիզուալ համակարգ (անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և վերականգնման համար), պոլիգրաֆ (հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների չափման և մշակման համար), մերսող բազկաթոռներ, արոմա-ֆիտոթերապիայի, բիոռիթմաստիմուլյացիայի սարքեր ու այլն:

Գույքը հոգեբանական ծառայությանն է տրամադրվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցության շրջանակում: Նախարարը հանձնարարեց նաև ՌԴ ԱԻՆ հոգեբանական ծառայությունից Հայաստան հրավիրել համապատասխան մասնագետների` փորձի փոխանակման ու որակավորման բարձրացման դասընթացներ անցկացնելու համար»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]