1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ՔԿ-ն ավարտել է 30-ամյա կնոջ բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ՔԿ-ն ավարտել է 30-ամյա կնոջ բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական 
գործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 40-ամյա բնակիչը դեպքից օրեր առաջ ճշտել է 30-ամյա կնոջ բնակության վայրը, հետևել նրան և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել նրա տուն։ Ինքնազգացողությունը վատ լինելու պատրվակով տղամարդը մուտք է գործել կնոջ բնակարան, ապա՝ փակել դռան փականը, բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, գլուխը հարվածել գետնին և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ, ինչպես նաև՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]