Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բերեզովսկու կարծիքով Ռուսաստանի հավաքականը կկարողանա ԱԱ-ում դուրս գալ խմբից

Բերեզովսկու կարծիքով Ռուսաստանի հավաքականը կկարողանա ԱԱ-ում դուրս գալ 
խմբից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին գնահատել է Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները Աշխարհի գալիք առաջնությունում:

«Աշխարհի առաջնությունը մեծ իրադարձություն է ամբողջ երկրի համար: Մինչև վերջերս վստահ էի, որ Ռուսաստանի հավաքականը կարող է հասնել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, սակայն թիմը կորցրեց մի քանի առանցքային խաղացողների: Նրանցից վերջինը Ալեքսանդր Կոկորինն էր: Այժմ Ռուսաստանի թիմի համար շատ ծանր կլինի: Բայց հավատում եմ, որ կկարողանա խմբից դուրս գալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բերեզովսկու խոսքն է մեջբերել «Զենիթ»-ի պաշտոնական կայքը:

A խմբում Ռուսաստանի ընտրանին կհանդիպի Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]