Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայի 13 երկրներում բանտերը լեփ-լեցուն են, Եվրախորհրդի զեկույց

Եվրոպայի 13 երկրներում բանտերը լեփ-լեցուն են, Եվրախորհրդի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 13 երկրներում բանտերը լեփ-լեցուն են, եւ դրանցում կալանավորների թիվն զգալիորեն գերազանցում Է տեղերի թվաքանակը: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, վկայում են Եվրախորհրդի «Պատժական հիմնարկների վիճակագրությունը» ամենամյա զեկույցի՝ մարտի 20-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ տվյալների համաձայն, առանձնապես անբարենպաստ իրադրություն Է ստեղծվել նախկին հարավսլավական հանրապետության՝ Մակեդոնիայի, ինչպես նաեւ Հունգարիայի բանտերում (132-ական կալանավոր՝ հարյուր տեղի հաշվով): Ցուցակում նրանց հաջորդում են Կիպրոսը (127), Բելգիան (120) եւ Ֆրանսիան (117): Այդ ցուցակում տեղ Է գտել նաեւ Պորտուգալիան (109), Իտալիան (109) եւ Ալբանիան (108):

«Եվրոպայի բանտերում գործնականում ազատ տեղեր չեն մնացել: Միջին վիճակագրական ցուցանիշը 9 կալանավոր Է՝ տասը տեղի հաշվով»,-ընդգծվում Է զեկույցում: Եվրախորհրդի փորձագետները կարծում են, որ ներկա վիճակը նախեւառաջ պայմանավորված Է պատժաժամկետների տեւողութան ավելացմամբ՝ մի ամբողջ շարք երկրներում հանցավորության դեմ պայքարի ուժեղացման միտումի շրջանակներում: Ներկայում բանտերում մարդու գտնվելու միջին վիճակագրական ժամկետը Եվրոպայում հավասար Է 8,5 ամսվա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]