Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ում ապաստան ստանալու խնդրագրերի թիվը մեկ տարում կրկնակի պակասել Է

ԵՄ-ում ապաստան ստանալու խնդրագրերի թիվը մեկ տարում կրկնակի պակասել Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում ապաստան ստանալու խնդրագրերի թիվն անցյալ տարի 50 տոկոսով նվազել Է նախորդ տարվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրոս Ավրամոպուլոսի Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ում միգրացիայի կառավարմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերը պտուղներ են տալիս: Ապաստան տրամադրելու խնդրագրերի թիվը 2017 թվականին 50 տոկոսով պակասել Է 2016 թվականի համեմատությամբ եւ գտնվում Է 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի մակարդակի վրա: Այլ խոսքով՝ մենք գտնվում ենք նախաճգնաժամային մակարդակի վրա»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Եվրոստատի հաղորդագրության համաձայն, անցյալ տարվա ընթացքում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու մոտավորապես 650 հազար խնդրագիր Է ներկայացվել այն անձանցից, որոնք առաջին անգամ են դիմում նման հայցով այն դեպքում, երբ 2016 թվականին նրանց թիվը կազմում Էր ավելի քան 1,2 միլիոն: Խնդրագրերի բարձրակետը գրանցվել Է 2015 եւ 2016 թվականներին, նշում Է Եվրոստատը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]