Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Հավակնորդների մրցաշարի 9-րդ տուր. ՈՒՂԻՂ


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 9-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով խաղում է Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ: Մյուս զույգերն են` Սո (ԱՄՆ)-Գրիշչուկ (Ռուսաստան), Կարուանա (ԱՄՆ)-Լիժեն (Չինաստան), Կարյակին (Ռուսաստան)-Կրամնիկ (Ռուսաստան):

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 5 միավոր ունի Շախրիյար Մամեդյարովը: 3-րդ տեղում 4,5 միավորով Ալեքսանդր Գրիշչուկն է: Դին Լիժենն ունի 4 միավոր: Կրամնիկը և Կարյակինը` 3,5, իսկ Արոնյանը և Սոն` 3 միավոր:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:




Այս թեմայով

... վերջին լուր "Հավակնորդների մրցաշար" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ