Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներսես Երիցյանը նպատակահարմար չի համարում հիփոթեքային վարկերը բացառապես դրամով տրամադրելը

Ներսես Երիցյանը նպատակահարմար չի համարում հիփոթեքային վարկերը բացառապես 
դրամով տրամադրելը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հիփոթեքային վարկերը բացառապես դրամով տրամադրելու նպատակահարմարություն այս պահին չի տեսնում: Ազգային ժողովում «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին ՀՀ օրենքում » փոփոխություն կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, Ներսես Երիցյանն ընդգծեց, որ արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը քաղաքացիներին ընտրության հնարավորություն է տալիս: «Մարդիկ կան, որ ունեն դոլարային եկամուտներ՝ հատկապես տրանսֆերտների ձևով, և իրենց համար ավելի ձեռնտու է դոլարով վերցնել՝ ավելի ցածր տոկոսադրույքով: Նրանց այդ հնարավորությունից զրկելը նպատակահարմար չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երիցյանը:

ԿԲ նախագահի տեղակալը հավելեց, որ բոլոր բանկերի ակտիվները հաշվի առնելով՝ դրամով տրամադրված հիփոթեքային վարկերն ավելի շատ են, քան դոլարով: «Այսինքն, մենք տարեցտարի այդ միտումը տեսնում ենք: Նվազում են և տոկոսադրույքները, և ժամկետներն են ավելանում: Սրանք դրական միտումներ են»,- ասաց Երիցյանը:

Նա կարևորեց երկար փողերի ինստիտուտի զարգացումը, որպեսզի կարողանան հիփոթեքային վարկերն ավելի հասանելի և մատչելի դարձնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]