Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀԵՀ-ն ամբողջությամբ կփոխհատուցի երկու և ավելի երեխա ունեցող 32 ուսանողի ուսման վարձը

ՀԵՀ-ն ամբողջությամբ կփոխհատուցի երկու և ավելի երեխա ունեցող 32 ուսանողի 
ուսման վարձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական ԲՈւՀ-երի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու, կամ ավելի երեխա ունեցող 32 ուսանող մարտի 20-ին ուսման վարձի ամբողջական փոխհատուցման հավաստագիր ստացավ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ասաց, որ ծրագիրը սկսելու ժամանակ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները  մոտ 6-7-ն էին, այսօր նրանք արդեն 32-ն են։

«Մենք մեր կարգախոսը նույնն ենք թողել՝ ծրագիրը որևէ դեպքում կանգ չի առնելու, չափորոշիչներին համապատասխանելու դեպքում այդ ուսանող-ծնողները փոխհատուցվելու են։ Ամբողջությամբ ուսման վարձը փոխհատուցող կրթաթոշակ Հայաստանում երբևէ չի եղել։ Սա այն բացառիկ կրթաթոշակն է, որը ժամանակավոր չէ և կապված չէ որևէ բանի հետ, մեր քաղաքականության արդյունքն է»,- ընդգծեց Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով՝ նշանակություն չունի ուսանողը հայր է, թե մայր, այլ սա խրախուսման ձև է, որպեսզի այն ընտանիքները, որոնք պլանավորել են երեխաներ ունենալ, սոցիալական խնդիրների կամ ուսման վարձի պատճառով չփոխեն իրենց որոշումը։

Երկու կամ ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը ՀԵՀ-ի կողմից իրականացվում է ամբողջությամբ և իրականացվում է 2014 թվականի աշնանից։ Բոլոր 8 փուլերի ընթացքում, ընդհանուր առմամբ կատարվել է 185 փոխհատուցում։

Ուսումնական վարձերի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ Նախագահի հանձնարարականի հիման վրա։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]