Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզը ճանաչվել Է ճանապարհորդությունների համար ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունն աշխարհում

Փարիզը ճանաչվել Է ճանապարհորդությունների համար ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզը դարձել Է աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի մարտի 20-ի հաղորդագրության մեջ:

«Մարտի 20-ին Փարիզն «աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունն» Է ճանաչվել Traveller"s Choice Awards 2018 վարկանիշի համաձայն, որը կազմվել Է TripAdvisor ընկերության կողմից: Այդ առաջին տեղը այն ջանքերի հատուցումն Է, որ գործադրել են քաղաքային իշխանություններն ու տարբեր ճյուղերի ներկայացուցիչները, որոնք 2016 թվականից ներգրավված են տուրիստական հոսքի վերածնման եւ մայրաքաղաքի գրավչության բարձրացման երկարաժամկետ ռազմավարության իրականացման գործում»,-նշում են քաղաքապետարանում: 2018 թվականի վարկանիշում Փարիզն առաջ Է անցել Լոնդոնից, Հռոմից եւ Նյու Յորքից:

Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հաղթանակի մասին լուրը որակել Է «նշանակալի նորություն»: Traveller"s Choice վարկանիշը կազմվում Է աշխարհի քաղաքների հյուրանոցների, ռեստորանների եւ տեսարժան վայրերի թվաքանակի եւ որակի այն գնահատումների բազայի վրա, որոնք հավաքվել են 12 ամսվա ընթացքում, ինչպես նաեւ այն քաղաքների նկատմամբ հետաքրքրության հիման վրա, որը ճանապարհորդների կողմից դրսեւորվում Է TripAdvisor ծառայության հետ աշխատելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]