1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտի 1-ի զոհերի հարազատները հնարավորություն ունեն դիմել փոխհատուցման համար. Ռուստամ Մախմուդյան

Մարտի 1-ի զոհերի հարազատները հնարավորություն ունեն դիմել փոխհատուցման 
համար. Ռուստամ Մախմուդյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշում է այն կարգավորումները, որոնք հնարավորություն են տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել իրենց հասցված վնասի փոխհատուցում ստանալու համար: Ազգային ժողովում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» դաշինքի հայտարարության քննարկմանն այս մասին ասաց պետական-իրավական հանձնաժողովի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են դիմել փոխհատուցման համար և ստանալ, և որոնք են երաշխիքները, որ նրանք դիմելուց հետո փոխհատուցում կստանան:

«Երաշխիքների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում: Երաշխիքը հետևյալն է, որ վնասի փոխհատուցման գործընթացի հանգուցալուծումը դատական պաշտպանության իրավունքն է, իսկ կոնկրետ օրենքի որ հոդվածներն են, որ դրույթներն են, որոնք ամբողջապես լիարժեք են դարձնում այդ փոխհատուցման ինստիտուտը, ես ասեմ, որ քաղաքացիաիրավական օրենսդրությունը հստակ նշել է այն իրավական կարգավորումները, որը հնարավորություն է տալիս տուժողի իրավահաջորդներին դիմել  իրենց հասցված  վնասի փոխհատուցում ստանալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մախմուդյանը՝ ընդգծելով, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե որ հոդվածներով են կարգավորվում վնասի փոխհատուցման հարցերը:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հստակեցրեց, որ քաղաքացիաիրավական օրենսդրության 1058-1090-րդ հոդվածները ներառյալ կարգավորում են վնասի փոխհատուցման հետ կապված հարցերը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ եթե մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժողների իրավահաջորդները դիմեն փոխհատուցման համար, կստանա՞ն փոխհատուցում, ինչին Ռուստամ Մախմուդյանը պատասխանեց. «Համենայնդեպս,  քաղաքացիաիրավական օրենսդրությունը այդպիսի կանոններ սահմանում է: Մնում է, որպեսզի տուժողների իրավահաջորդները իրացնեն իրենց այդ իրավունքը: Քանի դեռ մեր ձեռքի տակ չունենք դրա վերաբերյալ մերժումներ կամ բավարարումներ, արձանագրում ենք, որ ձեր կողմից նշված անձինք չեն օգտվել իրենց համար ստեղծված հնարավորությունից կամ իրավունքից»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]