Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի մրցանակի առաջին փուլին 9 երիտասարդ է մասնակցել

Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի մրցանակի առաջին փուլին 9 
երիտասարդ է մասնակցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 20-ին տեղի ունեցավ գործիքային կատարման անվանակարգում Նախագահի 2017 թվականի՝ երիտասարդական մրցանակի համար անցկացվող մրցույթի առաջին փուլը:  Ծրագրի համակարգման և կազմակերպչական աշխատանքները կատարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «Պողոսյան»  հիմնադրամի (Բելգիա-Շվեյցարիա) ֆինանսավորմամբ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Տանը միշտ է փողային գործիք հնչել, ավագ եղբայրը սաքսոֆոնահար է, Դանիելին էլ փոքրուց գրավել է շեփորը: Կոնսերվատորիայի առաջին կուրսում է սովորում: 18-ամյա երիտասարդը անցած տարվա նոյեմբերին է հաղթել Շեփորահարների միջազգային 9-րդ մրցույթում, որն անցկացվել է Բուլղարիայում: Հիմա պայքարում է Նախագահի 2017 թվականի՝ գործիքային կատարման անվանակարգի երիտասարդական մրցանակի համար: «Այս մրցույթը հիանալի հնարավորություն է նոր փորձ, ծանոթություններ ձեռք  բերելու, և, իհարկե, հմտությունն ավելացնելու համար», - նշում է երիտասարդ շեփորահարը:

Դանիել Մելքոնյանը Նախագահի 2017 թվականի՝ գործիքային կատարման անվանակարգի երիտասարդական մրցանակի համար անցկացվող մրցույթի առաջին փուլի 9 մասնակիցներից է:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանի խոսքերով` նմանատիպ ծրագրերի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի հայտնաբերել ու հանրությանը ճանաչելի դարձնել տաղանդավոր հայ երիտասարդներին, որոնք վստահաբար կդառնան մեր մշակույթի դեսպաններն աշխարհում:

Մրցանակը շնորհվում է 2005 թվականից: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են երգեցողության ու գործիքային կատարման անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Հաղթողները ստանում են վկայագիր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մրցույթն անցկացվում է մարտի 20-31-ը, երկու փուլով. առաջինը` ընտրական, երկրորդը (եզրափակիչը)` ունկնդրում-համերգ: Գործիքային կատարում անվանակարգում մրցույթի երկրորդ` եզրափակիչ փուլը կկայանա մարտի 23-ին, ժամ-ը` 11:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]