Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անգլիացի գիտնականները բացահայտել են քաղցաբուժության ամենաօգտակար տարատեսակը

Անգլիացի գիտնականները բացահայտել են քաղցաբուժության ամենաօգտակար տարատեսակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Սուրեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ չափավոր քաղցածությունն՝ ընդմիջումներով, ավելի լավ Է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, քան ցածրկալորիական սնունդը: Մասնագետների հոդվածը հրապարակված Է British Journal of Nutrition հանդեսում: Այս մասին հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշով մարդիկ, որոնք պետք Է կորցնեին իրենց զանգվածի հինգ տոկոսը: Կամավորների մի խումբը սովորական ռեժիմով Էր սնվում շաբաթական սոսկ հինգ օր, իսկ մյուսը սննդաբաժնի կալորիականությունը նվազեցրել Էր օրական 600 կիլոկալորիայով:

Գիտափորձի ընթացքում մաղվել Է մասնակիցների շուրջ 20 տոկոսը, որոնք չեն կարողացել հետեւել սննդակարգին կամ չեն իջեցրել հարկավոր քաշը, իսկ 27 մարդ ավարտել Է ծրագիրը: Պարզվել Է, որ 5:2 սննդակարգը, որի դեպքում մարդը շաբաթական երկու օրվա ընթացքում սննդաբաժնի կալորիակականությունը սահմանափակում Է մինչեւ 500 – 600 կիլոկալորիա, նպաստում Է ճարպի արագ յուրացմանը: Այդ խմբի մարդկանց հաջողվել Է ցանկալի արդյունքի հասնել 59 օրում, իսկ ամենօրյա սննդակարգը պահանջել Է 73 օր:

Ըստ որում չափավոր քաղցածությունն՝ ընդմիջումներով, նպաստել Է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցմանը ինը տոկոսով՝ առաջին խմբի մարդկանց մոտ եւ երկու տոկոսով՝ երկրորդ խմբի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]