Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հրատարակվել են Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը

Հայաստանում հրատարակվել են Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հրատարակվել են ԶՈՒ մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթը լիահույս է, որ ծրագիրը հստակ արդյունքներ է տալու:

«Մեզ համար հաճելի է, որ Պաշտպանության նախարարությունը հաշվի է առնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները և մասնակցություն է ունեցել այս ծրագրում: Դա մեր մեջ վստահություն է ներշնչում»,- ասաց Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթը:

Հրատարակչությունը նախատեսված է զորակոչիկների, զինծառայողների, պահեստազորի կազմի, ինչպես նաև զինծառայողների իրավունքների, ազատությունների հարցերին առնչվող մասնագետների, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով հետաքրքրվող անձնանց լայն շրջանակի համար:

«Մենք բավականին առաջ ենք անցել ծրագրով, և հաճելի է տեսնել, որ Պաշտպանության նախարարությունը և ԵԽ-ն շատ կոնկրետ արդյունքներ են գրանցել: Հուսանք, որ դա մոդել կդառնա ամբողջ տարածաշրջանի համար», -ասաց դեսպանը:

 Հրատարակությունը ներառում է Եվրոպայի խորհրդի երեք փաստաթուղթ, որոնք վերաբերում են զինծառայողների կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը` նրանց աշխատանքի և ծառայողական կյանքի յուրահատուկ պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]