Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանող ստացավ ուսման փոխհատուցում

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանող ստացավ ուսման փոխհատուցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2016 թվականի ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխհատուցումը կատարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

«Ուսման փոխհատուցում ստանալու են ապրիլյան պատերազմի ընթացքում Հայաստանում և Արցախում բոլոր տարածքներում մարտական հերթապահություն իրականացրած անձինք»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

 Տղաներից 194-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 173-ը՝ Երևանի պետական համալսարանից, 93-ը՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից,  89-ը՝ Երևանի պետական բժշկական համալսարանից, 43-ը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից և այլն։

Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական ԲՈւՀ-երի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ կիսամյակն է, որ 20 տոկոսի չափով փոխհատուցում է ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը։

Ուսումնական վարձերի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]