1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կիրականացվի ռազմական կրթության, ուսուցման, վերապատրաստման համակարգի վերափոխում

Կիրականացվի ռազմական կրթության, ուսուցման, վերապատրաստման համակարգի 
վերափոխում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդյունավետ ռազմական կառավարման համակարգ և կատարելագործված մարտական վարպետություն. «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի» հիմնական դրույթներից է: Նպատակին հասնելու համար կիրականացվի պետական ու ռազմական կառավարման համակարգերի ներդաշնակեցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ներդրվելու է նոր միասնական ավտոմատացված կառավարման համակարգ:

Մարտական վարպետության կատարելագործման կարևոր բաղկացուցիչ է անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և կարգապահության բարձրացումը: Այդ նպատակով պլանավորվում է մշակել բարոյահոգեբանական պատրաստության ծրագիրը և գնահատման համակարգ, որը կներառի անհատական և ստորաբաժանումների կազմով այնպիսի ունակությունների ձևավորումը, որոնք կնպաստեն ժամանակակից մարտի պայմաններում տարբեր բարդությունների մարտական խնդիրների ինքնուրույն կատարմանը, այդ թվում՝ գլխավոր ուժերից անջատ, առաքելության գիտակցմամբ, նախաձեռնողականության ցուցաբերմամբ:

Մարտական վարպետության կատարելագործման նպատակով նախատեսվում է բարձրացնել նաև զինված ուժերում արհեստավարժ անձնակազմի մասնաբաժինը: Նախատեսվում է ներդնել մարտական գործողությունների նմանակման, մոդելավորման ու խաղարկման վարժասարքեր, որոնք թույլ կտան զորավարժություններ ու վարժանքներ իրականացնել՝ ընդհուպ բանակային կորպուսների և ամբողջ զինված ուժերի կազմով:

Կիրականացվի ռազմական կրթության, ուսուցման, վերապատրաստման համակարգի վերափոխում: Այդ նպատակով պլանավորվում է ձևավորել բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության ծրագրերով ու դասընթացներով համընդգրկուն, ինքնաբավ և միջազգայնորեն մրցունակ ազգային ռազմակրթական կարողություններ:

Կընդլայնվեն նաև զինված ուժերում ենթասպայական կազմի պատրաստման կարողությունները, հանրակրթության ոլորտում կձևավորվի միջին մասնագիտական կրթություն պահանջող մասնագիտությունների ուղղությամբ պետական պատվեր:

Զուգահեռաբար նախատեսվում է ներդնել ռազմական կրթության և անձնակազմի առաջխաղացման փոխկապակցված, էլեկտրոնային և թափանցիկ համակարգ, որը կընդգրկի գործող բանակն ու ակտիվ պահեստազորը: Ներդրվող համակարգը նպատակ է հետապնդում օպտիմալացնել մարդկային ռեսուրսների կառավարումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]