Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու որոշմանը

ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի 
թեկնածությունն առաջադրելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ի համար զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում վերջինս չէր բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորությունը: «Վարչապետի թեկնածու առաջադրելու օրերը մոտենում են, մոտ ժամանակներս խնդիրը վերջնական լուծում կստանա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը։

 Նա ընդգծեց՝ Դաշնակցությունը երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում. «Մենք սահմանադրական փոփոխությունները դրանով չենք պայմանավորել: Մենք մեր «այո»-ն ասել ենք՝ անկախ նրանից, հետագայում Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՝ ոչ», - նշեց նա։

Ռուստամյանն անհրաժեշտություն որակեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վերջինս իր փորձը պետք է փոխանցի երիտասարդ քաղաքական լիդերներին։ «Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ես դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը համարում է իր թիվ մեկ գործը՝ այդ փորձը հաջորդ սերունդներին փոխանցելը։ Եթե որևէ մեկին թվում է, որ նոր մեկը կգա՝ անկախ իր ունեցած գիտելիքներից և ունակություններից ու լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ապա նա չարաչար սխալվում է։ Փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:  

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ ՀՀ-ում տիրող միանձնյա ղեկավարման համակարգի փոփոխությունն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ։ «Այդքանը մենք համարում ենք բավարար, որ հարգենք թե՛ նրա անձը, թե՛ նրա կայացրած որոշումները», - ասաց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ վարչապետի թեկնածու առաջարկելու իրավունքը Հանրապետականինն է, և եթե նրանք առաջարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա այդ որոշմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]