Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Յուրաքանչյուր հակամարտություն կարելի է կարգավորել. Նարինե Աբգարյան  

Յուրաքանչյուր հակամարտություն կարելի է կարգավորել. Նարինե Աբգարյան

 

ԵՐԵՎԱՆ, 20, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Այդպես է կարծում հայկական ծագում ունեցող ռուսագիր գրող Նարինե Աբգարյանը:

«Յուրաքանչյուր հակամարտություն կարելի է կարգավորել: Այդ շրջանը բավականին անհանգիստ է. այնտեղ շատ են դերակատարները, տարբեր են հետաքրքրությունները: Շատ կցանկանայի հուսալ, որ ամեն ինչ լավ կավարտվի, բայց, կարծում եմ, այդ հակամարտությունը դեռ երկար կտևի»,-նշել է գրողը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»,  հաղորդում է, որ Ղարաբաղյան պատերազմի ականատես գրողը 2018  թվականին հրատարակել է «Շարունակել ապրել» պատմվածքների ժողովածուն, որում ներառվել են վերոնշյալ հակամարտությանն անդրադարձող երեսուն պատմվածք:

«Ցանկանում էի պատմություն գրել մարդկանց մասին, ովքեր վերապրել են այդ պատերազմը: Բերդում (Նարինե Աբգարյանի հարազատ քաղաքը) տեսնում եմ մարդկանց, ովքեր ողջ են մնացել, ովքեր մնացել են: Իրականում նրանք կոտրված մարդիկ են: Ցանկանում էի հենց նրանց մասին գրել»,-շեշտել է Աբգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]